ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը
08.09.2017

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկ և կամերային համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի բացմանը հանդես կգան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը /Ռուսաստան/: Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի և Բորոդին /դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/:

Փառատոնի ընթացքում նախատեսված են հոբելյանական համերգներ:

Սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ին` ՀՀ անկախության օրը:

Սեպտեմբերի 29-ին հոբելյանական համերգով կնշվի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը:

Հոկտեմբերի 27-ին` փառատոնի փակմանը, հոբելյանական համերգով կնշվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:

Հատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին. բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո /կլինեն նաև պարային կատարումներ/, հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու դաշնակահարներ կներկայացնեն «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


mocsow-nov-18
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: