ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի 2-րդ փուլը
08.09.2017

ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստ` հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստ Հայաստան», «Հասրաթյան», «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամների և այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ հատուկ համագործակցությամբ Արվեստների հայկական խորհուրդը /ԱՀԽ/ ներկայացնում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն Հայաստանում, որի առաջին փուլը մեկնարկել է 2017 թվականի հուլիսին:
«Ստանդարտ» առաջին տրիենալեի գլխավոր համադրողը Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է, ով 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած հայկական տաղավարի համադրողն է։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը:
«Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեի խորագիրն է «Անալոգ լեռը»՝ ոգեշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռենե Դոմալի (1908-1944 թթ.) համանուն անավարտ վեպից:
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող Իլյա և էմիլյա Կաբակովների և բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները, ում արվեստը կարևորագույն տեղ է զբաղեցնում համաշխարհային լուսանկարչական արդի արվեստի պատմության մեջ:
Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում և Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանում բացվեցին երկու խմբակային նախագծեր հայ և օտարազգի 20-ից ավելի արվեստագետների մասնակցությամբ:
Ժամանակակից արվեստի այս փորձառության արդյունքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները այս ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել ապրել և ստեղծագործել Հայաստանում՝ ստեղծելով «Ստանդարտ» տրիենալեի համար արվեստի հատուկ գործեր՝ հիմքում ունենալով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:
Տրիենալեի երկրորդ փուլը մեկնարկում է սեպտեմբերին և կավարտվի դեկտեմբերին:
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ ցուցահանդես է, ինչի շնորհիվ ներգրավում է ավելի լայն և բազմազան հասարակական շերտերի՝ հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորմանը։   
Մանրամասների համար այցելել տրիենալեի պաշտոնական կայքէջ` www.standart-armeniatriennale.net:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


selection-sept-5-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: