ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մշակութային կանգառ». մեկնարկում է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի սեպտեմբեր ամսվա հյուրախաղերը
07.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի սեպտեմբեր ամսվա հյուրախաղերը:
◆ Սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի մշակույթի տանը ելույթ կունենա «Ակունք» ազգագրական պետական անսամբլը,
◆ Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում ելույթ կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը,
◆ Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մշակույթի տանը ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:
Կենտրոնի երաժշտախմբերը Հայաստանի մարզերում և Արցախում մինչև այժմ հանդես են եկել 29 հյուրախաղով:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: