ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կբացվի «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսը
05.09.2017

Ս. թ. սեպտեմբերի 7-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի բացումը, որը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին (բացման օրը մուտքը հրավիրատոմսերով է):

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 8-ը:

Տոհոկուն Ճապոնիայի այն տարածաշրջաններից է, որն առանձնանում է ինքնատիպ մշակութային ժառանգությամբ: Երևանյան արվեստասեր հասարակությունը մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենա ծանոթանալու խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներին, ինչպես նաև հնդկեղեգից պատրաստված լաքապատ իրերին՝ վայելելով Տոհոկուի ավանդույթների բազմազան և սքանչելի աշխարհը:

«Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճապոնական շրջիկ ցուցահանդեսը 2012 թվականից սկսած կազմակերպվել է աշխարհի 19 երկրներում, և Հայաստանն այդ շարքի 20-րդ երկիրն է: Ցուցահանդեսում ներառված աշխատանքները նորովի են բացահայտում Տոհոկուի ավանդական արհեստների տեխնիկական բարձր մակարդակն ու առօրյա իրերի կիրառական նշանակությունը: Դրա հիմնական նպատակը Տոհոկուի ժողովրդական ստեղծագործության միջոցով Ճապոնիայի ժողովրդական վարպետների գեղագիտական ընկալումների յուրովի ներկայացումն է:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: