ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կբացվի ռուս գեղանկարչուհի Մարգարիտա Չինցովայի «Գավառային մեղեդի» խորագրով ցուցահանդեսը
05.09.2017

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կբացվի ռուս գեղանկարչուհի Մարգարիտա Չինցովայի «Գավառային մեղեդի» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. սեպտեմբերի 14-ը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Մարգարիտա Չինցովայի ջրաներկ և արտ–տեքստիլ աշխատանքները: Վերջինս Ռուսաստանի նկարիչների միության անդամ է, Ուրալյան պետական ճարտարագեղարվեստական ակադեմիայի հագուստի դիզայնի բաժնի դոցենտ։
2003-2005 թթ. Մարգարիտա Չինցովան անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում: Նրա աշխատանքները ցուցադրվում են Պետրոզավոդսկ  և Տոմսկ քաղաքների թանգարաններում:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: