ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդեսի բացումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
04.09.2017

Ս. թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդեսը:

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդես՝  ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում, որոնք բացառապես մասնավոր հավաքածուներից են:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված են հայ դասական և մոդեռն 24 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Գրիգոր Պետիկյան, Սարգիս Դիրանյան, Արսեն Շաբանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վարուժան Վարդանյան /թվով 30 ստեղծագործություն/:

Սեպտեմբերի 5-29-ը հանրությունը հնարավորություն կունենա տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


toscka-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: