ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի արցախյան պրեմիերան` Շուշիում
30.08.2017

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ՝  ս. թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում, իսկ սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան:
«Սասունցի Դավիթ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը: Դիրիժոր` Սուրեն Շահիջանյան /Ֆրանսիա/, ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի, ռեժիսորի օգնական` Արա Ասատուրյան, խորեոգրաֆ` Արսեն Մեհրաբյան /Շվեդիա/, խմբավար` Սոնա Հովհաննիսյան: Մենակատարներ` Մկրտիչ Բաբաջանյան /Դավիթ/, Հայկ Տիգրանյան /Մսրա Մելիք/, Հովհաննես Անդրեասյան /Քեռի Թորոս/, Հովհաննես Ներսեսյան /Ձենով Օհան/, Պերճ Քարազյան /Վերգո/, Սոֆյա Թումանյան /Արտատեր Պառավ/, Սիրանուշ Գասպարյան /Խանդութ/, Արծվիկ Դեմուրճյան /Սասնեցի աղջիկ/, Նարինե Անանիկյան /Չմշկիկ/, Քրիստինե Սահակյան /Իսմիլ Խաթուն/, Թամարա Դադոյան /Մսրա Մելիքի քույր/, Սարգիս Աղամալյան /Մսրա ծեր զինվոր/, Սյուզաննա Փիրումյան /պար/: Ներկայացմանը մասնակցում են` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և բալետային խումբը /թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան/, «Հովեր» պետական կամերային  երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/:

«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլերից է, որը ստեղծվել է 1936 թվականին՝ ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարության նախաշեմին:

Հիմնվելով ժողովրդական և դասական երաժշտության ավանդույթների վրա` Հարո Ստեփանյանն իր ստեղծագործական ու երաժշտական-հասարակական բեղմնավոր գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման գործում, արժեքավոր ստեղծագործություններով հարստացրել է հայ կամերային-գործիքային և սիմֆոնիկ երաժշտությունը, ընդլայնել ազգային օպերայի թեմատիկ-սյուժետային սահմանները, մասնավորապես՝ երգիծական («Քաջ Նազար»), էպիկական, պատմական («Սասունցի Դավիթ», «Նունե») ժանրերի գործերով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: