ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երաժշտական ճամբար. Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը ՀՀ մշակույթի նախարարը կհանդիպի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներին և կատարողներին
14.08.2017

Հարգելի գործընկերներ,
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը` ս. թ. օգոստոսի 15-26-ը, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Ծրագրի ընթացքում ճամբարականներին կայցելեն հայտնի կինոգործիչներ, դիրիժորներ, դերասաններ, երաժիշտներ: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում:
Ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օգոստոսի 19-ին՝ ժամը 15:00-ին, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կհանդիպի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների հետ:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու նախարարի և ճամբարականների հանդիպումը.
Օգոստոսի 19-ին, ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության մոտից /հասցե՝  Վազգեն Սարգսյան 3, Կառավարության շենք 2/ փոխադրամիջոցները կշարժվեն դեպի Դիլիջան:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար, մինչև օգոստոսի 17-ը զանգահարեք նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին հետևյալ հեռախոսահամարով՝  011-56-45-46:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


selection-sept-5-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: