ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի յուրօրինակ քանդակները
14.08.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ԱՐՏ PR» ընկերության  նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը, Երևանի Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Արա Հայթայանն իր խոսքում նշել է. «Կարապի լիճը այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսը այն հարթակն է, ուր ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայսատանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների: Ցուցահանդեսի նախաձեռնողները լիահույս են, որ Կարապի լիճը՝ քանդակի մատուցման վայր վերածելու իրենց քայլը կընկալվի որպես Կարապի լճի չօգտագործված ներուժը բացահայտող նախաձեռնություն: Սա մի առիթ է նաև բացահայտելու մերօրյա արվեստում մաքառող անհատականություններին և իր ձևի մեջ առաջին փորձն ու նախադեպը լինելով, այն ապագայում կարող է դառնալ արվեստ ներկայացնելու ավանդական միջոց»:

Ցուցադրությանը ներկայացված են 20-ից ավելի քանդակներ, որոնց մի մասն արդեն տեղադրված է լճում, իսկ մյուսները՝ օգոստոսի 15-ին. նույն օրը` ժամը 19:00-ին տեղի կունենա ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանի կարծիքով. «Ժամանակակից հայ քանդակագործության այս նմուշներով ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս բերել ամենօրյա առօրեական ռիթմից և տեղափոխել վերացական արվեստի հարթություն: Վերացական արվեստը «քարոզում է» ազատություն, իսկ այս ազատության դրսևորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ ակտ:
Այս ցուցադրությունը հավակնում է դառնալ երևանցիների, ինպես նաև զբոսաշրջիկների ամենասիրելի ժամանակահատվածը: Ցուցահանդեսի կարևոր նպատակներից է` երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր` արվեստի հանդեպ, սեր` քաղաքի հանդեպ, ցույց տալ, որ Երևանում մոնումենատալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաև այլ արվեստագետներ»: 
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


compozitor-fest-oct-6
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: