ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Գալստյանը
14.08.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 78-րդ տարում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Գրետա Գալստյանը:
Գրետա Գալստյանը 1960 թվականից աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կերտել է ավելի քան 100 դեր, որոնցից են` Սոնա, Սուսան, Մարթա` Ալ. Շիրվանզադեի «Նամուս», «Քաոս», Պոլիքսենի` «Գայթակղություն», Բագո` «Իրարանցում Բագոյի տանը» ներկայացումներում և այլն: Նկարահանվել է «Կարմիր Մոսկվիչ», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմերում:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: