ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հայկական ավանդական հարսանիք»՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
07.08.2017

Ս. թ. օգոստոսի 10-ին՝  ժամը 19:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կներկայացվի հարսանեկան արարողության բեմականացում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

Հայկական տարազներով հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանն իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Զվարթնոց» կվարտետը ( գեղ. ղեկավար` Տիգրան Կոնինյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):

Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: