ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մրցանակներով
04.08.2017

2017 թվականի հուլիսի 21-30-ը, Աբիջան քաղաքում /Կոտ դ’Իվուար՝ Փղոսկրե ափ/ անցկացվել է Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը խաղերին մասնակցել է հետևյալ կազմով և մրցակարգերում. «Երգ» /Անի Սարգսյան/, «Պար» /Արփինե Բալայան և Գեղամ Հակոբյան/, «Քանդակագործություն» /Հայկ Ղազարյան/, «Նկարչություն» /Արարատ Մինասյան/, «Լուսանկարչություն» /Անուշ Բաբաջանյան/, «Գրականություն» /Աննա Բաղդասարյան/, «Հեքիաթ» /Մերի Գալստյան/: 
Անուշ Բաբաջանյանը «Լուսանկարչություն» անվանակարգում արժանացել է Արծաթե մեդալի, իսկ Աննա Բաղդասարյանը «Գրականություն» անվանակարգում՝ Հատուկ մրցանակի և Լիոն քաղաքում պատմավեպի հրատարակության հրավերի:
Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերի մյուս կարևոր բաղադրիչը սպորտն է: Այս տարի նույնպես հայաստանյան պատվիրակության մարզիկներն արժանացան բարձր պարգևների՝ Ոսկե, Արծաթե, Բրոնզե մեդալների: Ազատ ոճի ըմբշամարտում հանդես եկած Խաչատուր Պապիկյանն իր քաշային կարգում արժանացել է Ոսկե մեդալի և դրամական խրախուսանքի, նույն ոճի տարբեր քաշային կարգերում Մարզպետ Գալստյանը, Վարուժան Կաջոյանը և Մխիթար Գրիգորյանն արժանացել են Արծաթե մեդալների, իսկ Վաղինակ Մաթևոսյանը և Աշոտ Վելիցյանը՝ Բրոնզե մեդալների։ Ձյուդո մարզաձևում Բրոնզե մեդալի է արժանացել Գրիգոր Սահակյանը:
Կոտ դ’Իվուարի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային խաղերի պատասխանատու՝ նախարար Ռոբերտո Բեյուգրե Մամբիի հրավերով ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հուլիսի 22-ին և 23-ին մասնակցել է նաև ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների 4-րդ համաժողովին: «Մշակույթը՝ որպես մարդկության կայուն զարգացման գործոն» թեմատիկ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանում մշակույթի ոլորտի ռազմավարական ու կարևոր ուղղությունները: Ա. Սամուելյանը ներկաներին հիշեցրել է նաև, որ 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հաջորդ համաժողովը տեղի կունենա 4 տարի հետո՝ Քվեբեկում:
Համաժողովի ավարտին ստորագրվել է հուշագիր:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին, որի մեջ ընդգրկված են 57 լիիրավ, 3 ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող 20 պետություններ: Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերն անցկացվում են չորս տարին մեկ:
Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: