ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը զարդարում են նրա հեքիաթների հերոսները
03.08.2017

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը՝  2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում անցկացրել է քանդակի սիմպոզիում:
Երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվել էին 12-ը։ Այնուհետև, հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում ստեղծագործելու և բնակվելու հնարավորություն են ստացել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի երիտասարդ քանդակագործները:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով ստեղծվել են Թումանյանի հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները: Այսօր արդեն այցելուները Դսեղի շրջանաձև այգուց մինչեւ տուն-թանգարան կարող են դիտել Թումայանի հերոսների, հրապարակում՝ տուֆակերտ, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա քանդակները: Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Ասյտեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը...
Քանդակների լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: