ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում
31.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 30-ից հուլիսի 9-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացել են «Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները:

Ս. թ. հուլիսի 5-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացել է համերգների պաշտոնական բացման արարողությունը: Համերգի ընթացքում ներկա էին Բուղ-լե-Վալանսի տարածաշրջանի պետական, հասարակական և արվեստի գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը և Ռոմանի կոնսերվատորիայի ռեկտոր Մարի Oրտեզ Լակրուան:  

Նվագախմբի առաջին բեմելը կայացել է 2015 թվականին՝ Ֆրանսիայում և 2016 թվականին՝ Հայաստանում. նվագախումբը համերգներով հան­դես է եկել նաև Մարսելում, Նիսում, Լիոնում, Ռոմանում և Ժնևում:

Համերգների միջև ընկած ընդմիջումներին նվագախմբի պատանի երաժիշտները վար­պետության դասեր են ստացել Ռոմանի և Երևանի Կոմիտասի անվան կոնսեր­վա­տո­րիայի անվանի դասախոսներից /Գևորգ Դաբաղյան, Լևոն Չատիկ­յան, Մարի Օրտեզ Լակրուա, Տարոն Կարապետյան և այլք/:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


compozitor-fest-oct-6
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: