ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ներկայացվեց կինոարտադրության զարգացման նոր քաղաքականությունը
28.07.2017

Ս. թ. հուլիսի 28-ին՝  ՀՀ մշակույթի նախարարությունում, Հայաստանում կինոարտադրության նոր քաղաքականության և զարգացման ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նորանշանակ տնօրեն  Շուշանիկ Միրզախանյանը, կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը:
Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ Հայաստանում կինոյի զարգացման նոր քաղաքականությունն արդար, բաց և թափանցիկ աշխատանքն է, որը հայկական կինոն և Հայաստանը կինոարտադրության համար կդարձնի բավական հրապուրիչ գործ ինչպես ստեղծագործողների, այդպես էլ ներդրողների համար (այդ թվում՝ արտասահմանից)։
Այս ամենն իրականացնելու համար մշակվող նոր հայեցակարգը վերջնական տեսք կստանա ոլորտի մասնագետների, ապա նաև՝  հանրային քննարկումներից հետո։
Նոր մոտեցումներն ու կինոարտադրության համար բարենպաստ պայմաններն ամրագրող՝ «Կինոյի մասին օրենքի» նախագիծը ևս կքննարկվի ոլորտի մասնագետների, հանրության հետ:
Կհիմնվի կինոյի հանձնակատարի ինստիտուտը, որով Հայաստանը կկապվի աշխարհի մյուս երկրների նույնանման ինստիտուտների հետ՝ կինոարտադրության իր տեխնիկական, մասնագիտական, մարքեթինգային չափանիշները համապատասխանեցնելով համաշխարհային պահանջվող մակարդակին։
Կստեղծվի կինոարտադրության դիստրիբյուտորական ցանց (նաև՝  նոր կինոթատրոններ), ինչի շնորհիվ հայկական ֆիլմերը ոչ միայն «աշխարհ դուրս կգան», այլև երկրի ներսում սպառումն ընդլայնելու հնարավորություն կունենան, իսկ ավելի մեծ սպառում ենթադրողն իր ֆիլմն արտադրելիս ավելի մեծ գումար կծախսի, ինչը կխթանի որակը։
«Այս քաղաքականության արդյունքում ակնկալում ենք, որ մենք այնպիսի ֆիլմեր կարտադրենք, որոնք մի կողմից՝  մրցունակ կլինեն միջազգային ամենահեղինակավոր փառատոներում, մյուս կողմից՝ կարող են վաճառվել և լավ եկամուտներ բերել... Իսկ եկամուտները կուղղվեն դարձյալ կինոարտադրությանը»,-ասաց Արմեն Ամիրյանը։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


spendiaryan-nov-28
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: