ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն
18.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստ Հայաստան հիմնադրամի» աջակցությամբ և համագործակցությամբ, Արվեստների հայկական խորհուրդը՝ 2017 թվականի հուլիսից դեկտեմբերը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացնի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն:
«Ստանդարտը» շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ միջավայրը: 
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ ցուցահանդես է, ինչի շնորհիվ ներգրավում է ավելի լայն և բազմազան հասարակական շերտերի՝ հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորմանը։  
Արվեստների Հայկական Խորհրդի ղեկավարությունը «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած հայկական տաղավարի համադրողն է։
Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944 թթ.) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ «Ստանդարտը» կանցկացվի Արարատ լեռան շուրջ տեղակայված ինքնատիպ պատմամշակութային վայրերում։
Իբրև բանաստեղծական հետազոտություն և ժամանակավոր գոյութենական ապրում՝ «Անալոգ լեռը» բացահայտում է գիտելիքի որոնման արտացոլանքները՝ հիմնված այն դրույթի վրա, ըստ որի՝ ստեղծագործ մտքի ոգին ուղղակիորեն առնչվում է մարդու էությանն ու փորձին։
Կայուն զարգացման և մասնակցության ոգով տոգորված՝ «Ստանդարտ» Ժամանակակից արվեստի տրիենալեն նպատակ ունի կամրջելու զանազան վայրերն ու արվեստի գործերը՝ անմիջական երկխոսություն ձևավորելով տարբեր մշակութային ավանդույթների տեր մասնակից արվեստագետների և համադրողների միջև, ինչը կհանգեցնի փորձի փոխանակման և համագործակցության Հայաստանի մշակութային գունագեղ հարթակի վրա։ Որպես արդյունք կլինեն մի շարք ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ։
Մանրամասների համար այցելել տրիենալեի պաշտոնական կայքէջ` www.standart-armeniatriennale.net:
«Ստանդարտ» տրիենալեի վերաբերյալ տեղեկույթը ներբեռնել այստեղ:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


standart-trienale
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: