ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայտարարություն. «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի վերաբերյալ
14.07.2017

2018 թ. «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության տպագրման հայտերի ընդունում:
Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է. 
հայտ (ձևը կցվում է), 
նախահաշիվ (ձևը կցվում է), 
- երկու գրախոսություն համապատասխան ուսումնական հաստատություններից կամ ստեղծագործական միություններից:
Ներկայացված նախահաշիվները (2 օրինակ, մեկը՝  կցված բնագրին, մյուսը՝  առանձին) ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման: 
Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը ՀՀ կառավարության կող­մից հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թ. սեպտեմբերի 15-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն (հասցե` Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.՝ (011) 51-93-06):
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


spendiaryan-nov-28
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: