ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մշակութային կանգառ». «Զվարթնոց» հայ երգի մենակատարների երաժշտախումբը հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում
14.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրին է միացել «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը՝ իր «Զվարթնոց» հայ երգի մենակատարների երաժշտախմբով:
Հայ կոմպոզիտորական, ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական, աշուղական ստեղծագործություններ ընդգրկող բազմաժանր ծրագրով երաժշտախումբը հանդես կգա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Չինարի համայնքներում և զորամասերից մեկում՝ ս. թ. հուլիսի 14-15-ը:
«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին և իրականացնում է ուշագրավ մշակութային նախագծեր` հայ դասական, հոգևոր և ժողովրդական երգի քարոզմանն ու պահպանմանն ուղղված ծրագրեր:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


spendiaryan-nov-28
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: