ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս և օգոստոս ամիսներին ներկայացումները կշարունակվեն
11.07.2017

Ս. թ. հուլիսի 13-ին՝  ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) և «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային ներկայացումները:
«Լորկիանա» բալետային ներկայացման գլխավոր դերակատարներն են Աննա Վեքիլյանը, Արտակ Հովհաննիսյանը, Կարեն Մարտիրոսյանը: «Լորկիանայի» լիբրետոյի հեղինակը և բեմադրիչը ՀՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանն է, նկարիչը՝ ՌԴ ժողովրդական նկարիչ Բորիս Մեսերերը: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան:
«Կարմեն Սյուիտ» բալետային ներկայացման գլխավոր դերակատարներն են Սյուզաննա Փիրումյանը (ՀՀ վաստակավոր արտիստ), Սևակ Ավետիսյանը, Անդրանիկ Աբովյանը, Վահագն Մարգարյանը: Բեմադրիչ՝  ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: 
Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաև օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: