ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ծաղկաձորում կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոնը
27.06.2017

Հուլիսի 22-26-ը  Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը: Փառատոնին այս տարի մասնակցում են թատերախմբեր և անհատ կատարողներ, Գերմանիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Ֆրանսիայից, Ռուսաստանի երեք քաղաքներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հայաստանից և Արցախից:
Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: Փառատոնին այս տարի աջակցում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը:
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրել է. «Ծաղկաձորում մենք ունենալու ենք թատերական հրավառություն: Ինչպես ասում էր Լեոնիդ Ենգիբարյանը՝ 
Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում... 
Մնջախաղի փառատոնով մենք փորձելու ենք իրականացնել Ենգիբարյանի այս ցանկությունը՝ «գողանալ» Հայաստան ժամանած զբոսաշրջիկների սիրտը, որպեսզի փառատոնով նաև ներկայանալի դարձնենք մեր հայրենիքը, որպեսզի ժամանակակից արվեստի միջոցով հաճույքով Հայաստան վերադառնալու ցանկություն արթնացնենք մարդկանց սրտերում»:
«Տարիներ շարունակ մեր առաջնահերթությունների ցանկում են եղել կրթությունն ու մշակույթը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ կարող ենք օգտակար լինել այս միջոցառմանն ու մնջախաղի թատրոնին, որի գործունեությունն ինքս շատ կարևորում եմ: Մեր երկրում գերակա ուղղություն հայտարարված զբոսաշրջության ոլորտում մնջախաղի թատրոնը կարող է դառնալ հրաշալի այցեքարտ»,-ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը՝ նշելով, որ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համագործակցությունը փառատնով չի սահմանափակվի: Բանկը թատրոնի կողքին կլինի երկար ժամանակ:
«Համոզված եմ, որ ուղիղ մեկ տարի անց մնջախաղի թատրոնը կունենա իր վերանորոգված շենքը: Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի աշխատանքն արդեն ընթացքի մեջ է»:
«Գումարը հատկացված է: Հանրապետության նախագահի ուղիղ հանձնարարականով բյուջեում նախատեսված շուրջ 209 միլիոն դրամը կծառայի շենքի հիմնանորոգմանը: Կարծում եմ, որ առավելագույնը մեկ տարի անց մենք կտոնենք Երևանի մնջախաղի թատրոնի նորամուտը, ինչն անկախ Հայաստանի պատմության մեջ լուրջ ձեռքբերում կլինի»,-հավելեց մշակույթի նախարարը:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: