ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային VI փառատոնին նվիրված մամուլի ասուլիս
26.06.2017

Ս. թ. հունիսի 27-ին՝  ժամը 12:00-ին, «Լոֆթ» կենտրոնում /հասցե՝ Մոսկովյան 3/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝  նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային VI փառատոնին։ Մամուլի ասուլիսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԵՄՊԹ-ի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։
Տեղեկացնենք, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային VI փառատոնը կանցկացվի հուլիսի 22-26-ը, Ծաղկաձորում: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:
Փառատոնին այս տարի մասնակցում են թատերախմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Ֆրանսիայից, Ռուսաստանի երեք քաղաքներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը, նրան կից խուլերի «ՄԵՆՔ» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մնջախաղի կուրսի ուսանողները, անհատ կատարողներ, ինչպես նաև կներկայացվեն «Պարային ռեժիսուրա» բաժնի դիպլոմային աշխատանքները:
Փառատոնի օրերին ցուցադրություններ կլինեն Ծաղակաձորի Ծաղկունյաց և Օրբելիների հրապարակներում, տեղի կունենան վարպետության բաց դասընթացներ:
Երևանյան հանդիսատեսը ներկայացումները կարող է դիտել՝ օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին սահմանված ժամանակացույցով հանդիսատեսին կտեղափոխեն Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղով:
Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելել՝
https://www.facebook.com/groups/328126023909612/
https://www.facebook.com/mimetheatre
https://www.facebook.com/Leonid-Yengibaryan-International-Mime-Festival-297825966933312/?pnref=lhc
www.pantomime.am
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: