ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ երաժշտության համերգի
26.06.2017

Ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ երաժշտության համերգի, որի ընթացքում կհնչեն Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։

Ուշագրավ է, որ համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն։ Պանիսելլոյի ղեկավարությամբ նվագախումբը կհնչեցնի նրա իսկ ստեղծագործությունները՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, որոնք առաջին անգամ կներկայացվեն հայ ունկնդրին։

Նշենք, որ Արգենտինան ներկայացնող կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն ժամանակակից ամենապահանջված ու հայտնի ստեղծագործողներից է։ Նրա գործերը ներկայացրել են աշխարհում հայտնի կոլեկտիվներ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը, BBC սիմֆոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային և այլ նվագախմբեր ու անվանի արտիստներ։ Որպես դիրիժոր՝ Ֆաբիան Պանիսելլոյի երկացանկում են ինչպես 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ բազմաթիվ գործեր, որոնց պրեմիերաները վստահվել են նրան։

Ֆաբիան Պանիսելլոյի և հայտնի մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ:

Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: