ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կբացվի Անահիտ Գրիգորյանի կաշվե զարդերի ցուցահանդեսը
19.06.2017

Ս. թ. հունիսի 21-ին, ժամը 14։00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Անահիտ Գրիգորյանի հեղինակած կաշվե զարդերի ցուցահանդես-վաճառքը։ Այն կգործի մինչև հունիսի 28-ը:

Անահիտ Գրիգորյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետում: 1974-1975 թթ. թղթակցել է Ռադիոյի պետական կոմիտեի «Ծիածան» ռադիոկայանին, իսկ 1975 թ. աշխատել որպես խմբագիր: 1976-1977 թթ․ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության պետական կոմիտեում, այնուհետև, Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրությունում:

2014 թվականին՝ Հանրային ռադիոյում աշխատանքն ավարտելուց հետո, սկսել է կաշվե զարդեր պատրաստել: Այսօր նրա պատրաստած զարդերի քանակը 100-ից ավելի է։ Դրանք տարբեր են իրենց թեմատիկայով և լուծումներով: Անահիտ Գրիգորյանի պատրաստած զարդերը վզնոցներ են, թևնոցներ, ականջօղեր և մատանիներ, որոնց մի մասը նկարված են կամ գունավորված, իսկ մյուս մասը՝ տարբեր գույնի կաշիներով համադրված:

 

 

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


ishkhanov-july-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: