ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
19.06.2017

Հունիսի 20-ին, ժամը 19:00-ին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսը: Պոեմը բանաստեղծի վերջին ստեղծագործությունն է, որը նա ավարտել էր մահվանից օրեր առաջ:

Այս նեոդյուցազնապոեմում, բանաստեղծը, կարծես, ցանկացել է շարունակություն ու կյանք տալ մեր ժողովրդական էպոսի եզրափակիչ՝ չորրորդ մասին: Նա պոեմում իրականացրել է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝  հոր (Սասունցի Դավթի) կողմից անիծված ու անժառանգ, բայց նաև հավերժ անմահ Փոքր Մհերին դուրս բերելով «Ագռավու քար» քարանձավից ու բերելով մերօրյա կյանք, փաստորեն, դարձնելով նրան հայոց ժամանակակից գոյապայքարի զորեղ մի կերպար:

Մհերը՝ ձայներ ու աղմուկ լսելով, դուրս է գալիս քարանձավից, անցնում Մասիս լեռան այս կողմը, հանդիպում է Դավիթ Տարեգրին, ումից և իմանում է մեր այսօրվա կյանքն ու հոգսերը, նիստուկացը, Արցախյան գոյամարտը, ազգ-բանակ գաղափարը, հասնում մինչև Արցախ, որտեղ հանդիպում են նաև Պարգև Սրբազանին, և պոեմն ավարտվում է Արցախյան ազատամարտի և ողջ հայ ժողովրդի հաղթական ոգով:

Դավիթ Հովհաննեսի միտումը՝ կապել իրար Սասնա հերոսին և մեր նորագույն հերոսամարտը, կարմիր թելի պես անցնում է քառամաս ողջ պոեմական հյուսվածքով: Արցախի ազատամարտում գործում և կռվում են հայոց բոլոր սերունդները՝ անցյալ ու ներկա, և միասին կերտում մեր ապագան: Ահա, սա է Դավիթ Հովհաննեսի նեոդյուցազնապոեմի ողջ պաթոսն ու պատգամը:

Միջոցառման մուտքն ազատ է:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: