ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Անդրեյս Ժագարսը կաշխատի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում
15.06.2017

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի առաջարկով անվանի օպերային բեմադրիչ-ռեժիսոր, պրոդյուսեր Անդրեյս Ժագարսը հասարակական հիմունքներով, այսուհետ, կկատարի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականի աշխատանքը: Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 85-րդ թատերաշրջանում Ա. Ժագարսը կիրականացնի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերային բեմադրությունը:

Ի դեպ, Ռիգայի օպերային թատրոնում Ժագարսի բեմադրած «Տրավիատա» օպերայում տարիներ առաջ հանդես է եկել նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:  

Անդրեյս Ժագարսը 1996-2013 թթ. զբաղեցրել է Լատվիայի ազգային օպերայի /Ռիգա/ գլխավոր տնօրենի պաշտոնը: Ներկայումս Ժագարսը «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է և շարունակում է աշխատել որպես բեմադրիչ, դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում: Ա. Ժագարսը Ռիգայի օպերային փառատոնի հիմնադիրն է: Նա բազմիցս ներգրավվել է երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներում, որպես նախագահ գլխավորել է երաժշտական թատրոնների մրցույթներ, ինչպես նաև Ռուսաստանի «Ոսկե դիմակ» փառատոնը: Ա. Ժագարսը որպես բեմադրիչ-ռեժիսոր՝ օպերային բեմադրություններ է իրականացրել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: