ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան` շուտով
07.06.2017

2017 թ. հունիսի 23–ին, ժամը 19-00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը ներկայացնում է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։
«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է դրամայի միջոցով ցույց տալ հանդիսատեսին, որ, չնայաց կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
«Ամենը» բացառիկ միջազգային նախագիծ է։ Այն պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները, ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական ​​լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։
2017 թվականի օգոստոսին «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի «Arena di Verona»-ում /տեղավորում է 15 հազար հանդիսատես/: Այնուհետև, ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, և այլն) բեմահարթակներում: «Ամենի» գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ, մշակութային հանդիպումներ և այլն:
Նախագծի ստեղծագործական թիմում ընդգրկված են` Արաքսյա Մուշեղյանը /կոմպոզիտոր և երաժշտական ​​պրոդյուսեր, Հայաստան- Ռուսաստան/, Էդուարդ Այանյանը /լիբրետոյի հեղինակ, Հայաստան/, Ջիոմմարիա Մոնթին /երգերի տեքստերի հեղինակ, Իտալիա/, Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը /Հայաստան/, Գրիգոր Խաչատրյանը /բեմադրող-խորեոգրաֆ, Հայաստան/, Արման Ջուլհակյանը, Արա Ասատուրյանը /խորեոգրաֆներ, Հայաստան/, Միքայել Շարաֆյան /զգեստների ձևավորման հեղինակ, ԱՄՆ/, Հասմիկ Չախմախչյան /գլխավոր պրոդյուսեր, Ռուսաստան/, Ելենա Շուբինա /պրոդյուսեր, Ռուսաստան/:
Հայաստանում նախագծին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար դիրիժոր՝  Էդուարդ  Թոփչյան, Հայաստան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան, Հայաստան/, Նոր-Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը /Հայաստան/, Հրաչուհի Բասսենցը /Գերմանիա/, Բարսեղ Թումանյանը /Հայաստան, Ղազախստան/, Ջուլիետ Գալստյան /Շվեյցարիա/, Ռոզի Անուշ Սվազլյաըն /ԱՄՆ, Իտալիա/, Հասմիկ Թորոսյանը /Իտալիա, Հայաստան/, Հովհաննես Այվազյանը /Հայաստան/, Պերճ Քարազյանը /Հայաստան/, Դավիթ Բաբայանցը /Հայաստան/, Գևորգ Դաբաղյանը /դուդուկ, Հայաստան/ ուրիշներ:
Վերոնայում նախագծին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար դիրիժոր՝ Էդուարդ  Թոփչյան, Հայաստան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան,Հայաստան/, Նոր-Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը /Հայաստան/, Հրաչուհի Բասսենց /Գերմանիա/, Բարսեղ Թումանյանը /Հայաստան, Ղազախստան/, Ջուլիետ Գալստյանը /Շվեյցարիա/, Ռոզի Անուշ Սվազլյան /ԱՄՆ, Իտալիա/, Հասմիկ Թորոսյանը /Իտալիա, Հայաստան/, Հովհաննես Այվազյանը /Հայաստան/, Պերճ Քարազյանը /Հայաստան/, Դավիթ Բաբայանցը /Հայաստան/, Գևորգ Դաբաղյանը /դուդուկ, Հայաստան/, Վարդուհի Խաչատրյան /Շվեյցարիա/, Մարիո Ֆրանգուլիս /Հունաստան/, Պլաչիդո Դոմինգո կրտսերը /Իտալիա/, Վինչենցո Կոնստանցո /Իտալիա/, Ջորջ Փերիս /Հունաստան, Ֆրանսիա/ և ուրիշներ:
Նախագծի գործընկերներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Իտալիայում ՀՀ դեսպանությունը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Վերոնայի քաղաքապետարանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցու թեմը, «Երևան Թրավել», «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությունները:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Ինֆորմացիոն գործընկերներ` «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ», «Ռադիո ՎԱՆ», «MTV.AM», «Արմենիա» տուրիստական ամսագիր:

Սոցիալական ցանցեր`

Facebook: https://www.facebook.com/AMENPROJECT.official

Youtube: http://www.youtube.com/c/AmenprojectNet

Տոմսերի պատվեր հեռախոսով՝ 060 276000  /www.tomsarkgh.am/

Հետադարձ կապ՝

info@amenproject.net

www.amenproject.net



Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: