ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա արևային համակարգի ներդրման ծրագրի շնորհանդեսը
19.05.2017

Ս. թ. մայիսի 22-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա արևային համակարգի ներդրման ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
Թատրոնում մինչև 25 տարի սպառման ժամկետով տեղադրված «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգի արտադրած էլեկտրաէներգիան կխնայի տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս ։  
Միջոցառումն անցկացվում է «Վերականգնվող էներգիան որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրով, որի նպատակն է ընդլայնել արևային էներգիայի օգտագործումը՝ այդ կերպ կրճատելով էներգետիկ ծախսերը, իսկ խնայած գումարն ուղղել կրթական և մշակութային զարգացմանը:
Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ֆինանսավորմամբ։ Գործընկերներն են՝ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը» և «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերությունը։ Ծրագիրը Գյումրիում իրականացվում է սոցիալական, կրթական ու մշակութային 6 հաստատություններում:   
Ուշադրություն. Երևանից լրագրողները Գյումրի կմեկնեն ժամը 14:30-ին, Հակոբ Հակոբյան 3 հասցեից (Մերգելյան ինստիտուտ):
Խնդրում ենք նախապես հաստատել ձեր մասնակցությունը՝ զանգահարելով Շուշանիկ Ներսեսյանին հետևյալ հեռախոսահամարով` 091-50-68-84։    

 
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: