ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Աշխատանքային հանդիպում Սոֆիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում
18.05.2017

Սույն թվականի մայիսի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ Սոֆիայում տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը, որին մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 15 այլ երկրներից (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Մակեդոնիա, Թուրքիա, Ուկրաինա, Իտալիա) ժամանած մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների պաշտոնատար անձինք, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։
Հայաստանի Հանրապետությունից համաժողովին ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Օրակարգի հիմնական հարցերն էին Սոֆիայի կենտրոնի իրականացրած ծրագրերի 2016 թվականի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, երկարաժամկետ ծրագրերի, 2017-2018 թթ. աշխատանքային ծրագրի և բյուջեի քննարկումներն ու հաստատումները, ինչպես նաև տարաբնույթ ընթացակարգային հարցեր:
Հանդիպման նպատակն էր նոր հարթակներ ստեղծել տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանման, ինչպես նաև ոլորտի փորձագետների քննարկումների, փորձի փոխանակման և հետագա համագործակցության եզրերի ձեռքբերման համար։
Խորհրդաժողովին զուգահեռ կազմակերպվել էր տարածաշրջանի տարբեր անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցում էր ավանդական մշակույթի արդի մեկնաբանություններ պատկերող լուսանկարներով:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: