ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը
18.05.2017

Ս. թ. մայիսի 19-ին, ժամը 13։00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և փոխնախագահ Լևոն Գալստյանը։
Տեղեկացնենք, որ մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում:
Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում կներդրվի Հայաստանի պետական ևս 4 թանգարաններում՝  Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարաններում։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 23-ին «Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիր է ստորագրվել ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև: Ըստ այդմ, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ է հատկացնում հավելվածի ստեղծման համար։
Ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը՝  ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: