ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Օտարները հայ ճարտարապետության մասին
17.05.2017

Ս. թ. մայիսի 19-ին, ժամը 14:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Օտարները հայ ճարտարապետության մասին» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների (ֆրանսիացիներ` Ժան Շարդեն և Ժան-Միշել Թիերի, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկի, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոն, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեո, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելո և այլք) գործունեությանը, ովքեր ուսումնասիրել ու  համայն մարդկությանն են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները, չափագրել  են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական  կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին:
Կներկայացվեն Յակոբսոնի և Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակներ, չափագրություններ, լուսանկարներ: Կցուցադրվի Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցուլի գլուխը»: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ալպագո Նովելոյի իտարելեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն հրատարակված գրականությանը, որոնցում  օգտագործվել են Թորոս Թորամանյանի կատարած լուսանկարները, չափագրությունները: Կներկայացվեն նաև Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ  Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդիցայլ նյութեր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: