ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Եվգենի Բայբուրդյանը և շենգավիթյան մշակույթը. հանդիպում-զրույց «Մեծամորում»
17.05.2017

Ս. թ. մայիսի 18-ին, ժամը 15։00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական  ծրագրի շրջանակում տեղի կունենա «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով  հանդիպում-զրույց, որը կվարի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։

«Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի նպատակը ոչ միայն հնագիտության բնագավառում գիտական նվաճումները հանրահռչակելն է, այլև հայ հնագետների, հնամարդաբանների, ոլորտի մյուս մասնագետների գիտական գործունեությունը, ձեռքբերումները երիտասարդ հնագետներին, ուսանողներին ներկայացնելը։

Հիշեցնենք, որ հայ հնագետ-արևելագետ, կովկասագետ, հայագետ Եվգենի Բայբուրդյանը եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի գիտական աշխատող։ 1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների կեսերը պեղումներ է կատարել Շենգավիթ բնակավայրում։ 1939 թվականի սեպտեմբերին Բորիս Պիոտրովսկու և Իգոր Դիակոնովի ղեկավարությամբ մասնակցել է Կարմիր բլուրի պեղումներին։

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: