ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
էլլա Ֆիցջերալդ. Ջազի թագուհին 100 տարեկան է
16.05.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը, «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը  և Վահագն Հայրապետյանը` ս. թ. մայիսի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնեն «Էլլա Ֆիցջերալդ - 100» համերգային ծրագիրը:

Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան:

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ կվարտետը, ինչպես նաև աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը /ԱՄՆ/:

Մարջորի Բարնսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում: Նրա կարիերան շատ հետաքրքիր և բազմաժանր է եղել՝ հանդես է եկել որպես դերասանուհի, երգչուհի: Գլխավոր դերերով հանդես է եկել բրոդվեյան «Մազեր», «Ես սիրում եմ իմ կնոջը», «Կախարդական շոու» և «Երազանքի աղջիկները» մյուզիքլներում:

70-ականների կեսերին նա տեղափոխվել է Կալիֆորնիա՝ փոխարինելու անվանի «The Fifth Dimention» փոփ խմբի վոկալիստ Մերլին Մաքքոյին: Նրանց հետ շրջագայել և ձայնագրվել է երկու տարի:

Մ. Բարնսը համերգներով հանդես է եկել Լոնդոնում, Ամստերդամում, Լաս Վեգասում: Ելույթ է ունեցել Մետրոպոլ նվագախմբի, Ռոտերդամի և Տամպերեի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա աշխատել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Լենա Հորնը, Սեմի Դեվիսը և Բիլի Էկստայնը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


apo-may-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: