ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայկական մշակույթի շաբաթ` Տոկիոյում
16.05.2017

Ս. թ. մայիսի 9-14-ը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է ավանդական դարձած «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից ցուցադրվել են հայ լուսանկարիչների` «Արարատը հայի աչքերով» խորագրով աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների ստեղծագործությունները:

Մայիսի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցել են նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը: Մայիսի 12-ին անցկացվել է «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինարը, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգը. հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես են եկել քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մայիսի 13-ին` «Հայկական գինիներ» միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիները և հայկական խորտիկներ: 

Տեղեկացնում ենք նաև, որ քանոնահարուհի Մերի Մուսինյանը և նրա մանկավարժ  Ծովինար Հովհաննիսյանը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝  նշյալ միջոցառման մասնակցության և հայ ազգային գործիքն ու երաժշտությունը ճապոնացի հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացնելու համար:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


brandenburg-may-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: