ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Առաջին-Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը նվիրվում է Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին
16.05.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 20-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Առաջին-Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը:
Համերգ-ներկայացումից առաջ` ժամը 18:30-ին օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի երգչուհու անձնական լուսանկարների ցուցահանդեսը:
Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916 թվականին, Խնձորեսկում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թվականին տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, ինչն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան` այստեղ օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել  որպես մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թվականին` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տ. Չուխաջյանի «Արշակ Բ»), Թամարի (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` «Արծվաբերդ» /Բաբաևի/, Նազելիի՝ «Հերոսուհին» /Ստեփանյան/, Բերբերոյի՝ «Արևի ցոլքերում» /Տեր-Ղևոնդյան/ դերերգերը։ Նրա լավագույն կատարումներից են նաև Կարմենի՝ «Կարմեն» /Բիզե/, Ամներիսի՝ «Աիդա» /Վերդի/, Իոկաստեի՝ «Էդիպ արքա» /Ստրավինսկու/, Լյուբաշայի՝ «Թագավորի հարսնացուն» /Ռիմսկի-Կորսակով/, Օլգայի՝ «Եվգենի Օնեգին» /Չայկովսկի/ և այլ դերերգերը։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի, Սաթյանի մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


happines-may-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: