ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի ցանկերի անվանակարգերի պատրաստում» թեմայով դասընթաց` Երևանում
15.05.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 22-24-ը Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոնի հետ համատեղ Երևանում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում կանցկացվի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի ցանկերի անվանակարգերի պատրաստում» թեմայով դասընթաց։
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի նշյալ կոնվենցիային միացել է 2006 թվականին։ Այս ժամանակահատվածում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանում, որոնք միտված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, պաշտպանությանն ու հանրահռչակմանը։
Վերոնշյալ ուղղությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնին (Թեհրանի կենտրոն) և ակտիվորեն մասնակցում կենտրոնի իրականացրած ծրագրերին։
Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի երկրորդ (2015 թ.) և երրորդ (2016 թ.) հանդիպումների ընթացքում որոշում է կայացվել կոնվենցիայի կիրարկման շրջանակում Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերի ուսուցողական հանդիպում իրականացնելու վերաբերյալ։
Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղություններին վերաբերող այդ դասընթացները նպատակ ունեն աջակցել անդամ պետություններին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ և մասնագիտական միջավայրեր ստեղծելու գործընթացներում։
Դասընթացին կմասնակցեն 15 մասնագետներ Հայաստանից և 4-ը՝ Թեհրանից։ Այն վարելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սույն կոնվենցիայի ունակությունների զարգացման բաժնի համակարգող, միջազգային խորհրդատու Ժ. Բլեյքը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։ Կմասնակցեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության, արտաքին կապերի վարչության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետներ:
Նշված հանդիպման իրականացմամբ ոլորտի հայ մասնագետներին որոշակի գործնական և մեթոդական օգնություն կտրամադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջական անվանակարգեր, ինչպես նաև համատեղ հայտեր պատրաստելու ուղղությամբ։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: