ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայտարարություն. ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի փոփոխությունների վերաբերյալ
06.05.2017

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 6-ի N 261-Ա հրամանով, մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 3-ի որոշմամբ  փոփոխություններ են կատարվել 2017թ. մարտի 28-ին «ՀՀՄՆՔՎ-17/1» ծածկագրով հայտարարված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի հրավերում:

Հրավերի 3.4.-րդ կետի համաձայն հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին հայտարարությունը www.azdarar.am կայքում և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական www.mincult.am կայքում հրապարակման օրվանից։

Փոփոխված հրավերը, փոփոխության մասին հայտարարությունը և հայտաձևերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


education
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: