ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մայիսյան հաղթանակներին նվիրված փողային նվագախմբերի շքերթ` Երևանում
06.05.2017

Ս. թ. մայիսի 7-ին, ժամը 12։00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքի առջևից կմեկնարկի Փողային նվագախմբերի շքերթը:
Մայիսյան հաղթանակներին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը կասնակցեն Երևանի և մարզերի շուրջ 14 փողային նվագախմբեր։ Երթը կանգ կառնի Ֆրանսիայի հրապարակում, ապա յուրաքանչյուր նվագախումբ կուղղվի դեպի մայրաքաղաքի տարբեր հարթակներ, որտեղ կհնչեն տոնական ստեղծագործություններ /30-40 րոպե/։ Միջոցառումը կեզրափակվի Ազատության  հրապարակում. այստեղ բոլոր նվագախմբերը միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը նշեց. «Այս ծրագիրը գաղափարական և նպատակային առումներով բավականին կարևոր նշանակություն ունի: Թյուր կարծիք կա, թե փողային արվեստը ճգնաժամ է ապրում, այս ծրագրի իրականացումը գալիս է փաստելու` հակառակը: Ամենակարևոր հանգամանքն էլ այն է, որ այս ծրագրին իրենց մասնակցությունն են բերել մարզային նվագախմբերը»:
Ծրագրի նախաձեռնող և երգահան Արա Գևորգյանն արվեստի այս ճյուղն անվանում է «ցերեկային հրավառություն»: Նրա խոսքով այս և նմանատիպ միջոցառումների միջոցով պետք է պրոպագանդել փողային արվեստը, ինչի մեկնարկն արդեն տրված է: «Ծրագրին մասնակցում է 360 երաժիշտ` 14 նվագախումբ: Այս նվագախմբերը հանդես կգան տարբեր հարթակներում, կկատարեն իրենց համերգային ծրագիրը, այնուհետև, շքերթով կհամախմբվեն Ազատության հրապարակում և միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը: Ծրագրի իրականացման համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մշակույթի նախարարին և նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին»,-իր խոսքն ամփոփեց Արա Գևորգյանը:
Ս. թ. մայիսի 6-ին, ժամը 14։00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում Փողային նվագախմբերի շքերթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին երգահան Արա Գևորգյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


education
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: