ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծ
20.04.2017

Սույն թվականի ապրիլի 7-ին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումն էր: Նիստին ներկա էին գիտամեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, խորհրդի անդամներ և նշված նախագծի հեղինակային խմբի անդամները:

Նախագծի ներկայացման ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գ. Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին: Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման, Խալդի տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Նախագծի քննարկման ընթացքում եղել են առաջարկություններ և դիտարկումներ փորձագետների կողմից, որոնք նախագիծն իրականացնող մասնագետները կներառեն առաջիկա աշխատանքային փուլերում:

Գիտամեթոդական խորհրդի անդամները, ընդհանուր առմամբ, գոհունակություն են հայտնել նախագծային աշխատանքների վերաբերյալ:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: