ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հուշաքարտեզ». նվիրվում է Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին
18.04.2017

Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 15:00-17:00-ն, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» խորագրով միջոցառումը, որին կմասնակցեն 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և սփյուռքից: Հուշ-ցերեկույթի ընթացքում մասնակիցները կներկայացնեն արհավիրքին դիմակայած իրենց նախնիների պատմությունները:
Տարեցների զրույցներին զուգահեռ՝ մասնակից երեխաները կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը: Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը:
Այս ստեղծագործությունը կարող է համարվել մեր օրերում ստեղծված յուրահատուկ փաստաղբյուր և ազգային հիշողության պահպանման ինքնատիպ դրսևորում:
Միջոցառման նախագծի հեղինակն է արվեստաբան-դիզայներ Աննա Ասլանյանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-nov-22
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: