ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ միջոցառումը կիրականացնի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը
14.04.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի նպատակն է մշակույթի համաչափ զարգացումն ու մշակութային կյանքի հասանելիության ապահովումը ՀՀ մարզերում և Արցախում: Ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
Տեղեկացնենք, որ «Մշակութային կանգառ» ծրագրի` հունվարից մարտ ժամանակահատվածում ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում իրականացվել է 100 միջոցառում:
Ս. թ. ապրիլի 14-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ միջոցառումը: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռ. Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով կներկայանա Վանաձորի թատերասեր հանրությանը:
«Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ միջոցառման արդյունքների ամփոփմանը նվիրված ճեպազրույցի ընթացքում, ծրագրի համակարգող Գարիկ Նազարյանը նշել է. «Մշակութային կանգառ» նախագծի մտահղացումը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է: Ծրագիրն իրականություն է դարձել նախարարի կամքի և հետևողականության շնորհիվ: Բոլորիս հայտնի է, որ մարզերում մշակութային արտադրանքի իրացման համար մշակութային ենթակառուցվածքներն այնքան էլ բարվոք վիճակում չեն: Այս ծրագիրը միտված է մարզերում և համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, համաչափ զարգացմանը, ինչպես նաև մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու ստեղծմանը: Ծրագրին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատերական, երաժշտական, ցուցահանդեսային, կինո, գրադարանային ոլորտների կազմակերպությունները` իրենց ներկայացումներով, համերգային ծրագրերով, կինոցուցադրություններով, ցուցահանդեսներով և այլն: Հունվար-մարտ ամիսներին ծրագրին ներկա է գտնվել 15246 հանդիսատես: Մարզերի և համայնքների բնակիչները մեծ սպասումներով և խանդավառությամբ են մասնակցում նշյալ միջոցառումներին»:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ իր խոսքում նշել է. «Երջանիկ պատահականությամբ, այնպես ստացվեց, որ «Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ ներկայացումով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: «Մշակութային կանգառ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ճանաչելու մեզ և մեր երկիրը: Սա ապակենտրոնացման մեծ ծրագիր է, որի միջոցով լուծվում են բազմաթիվ կարևոր հարցեր: Մենք ներկայացումներով հանդես ենք եկել Օշականում, Թալինում, Ալավերդիում և այլ համայնքներում, և ամեն տեղ մենք համոզվել ենք մի բանում` մենք ունենք հրաշալի հանդիսատես»:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: