ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Վանիկ Սանթրյանի դերակատարումը մեծ է հայ լրագրության, նկարչության, գրականության զարգացման գործում
20.03.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացավ, որ մարտի 18-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության երկարամյա աշխատակից, ՀՀ վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանը:

Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ գյուղում /Մարտունու շրջան/: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում (Արամայիս Սարգսյանի հրավերով): Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ավելի քան 36 գրքի հեղինակ է: Արձակագիրը իր կյանքի ընթացքում գրել է մի շարք երկեր, որոնցից են՝ «Փառք ճանապարհին» (1969 թ.), «Երգի ճամփաներին» (1973 թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982 թ.), «Մաշտոցի որդիները» (1985 թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999 թ.), «Վարք երեք սրբերի» (2002 թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005 թ.) և այլն: Իր գործունեության ընթացքում ստացել է մի շարք պարգևներ՝ Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակ, 2010 ՀՀ մշակույթի նախարարոթւյան ոսկե մեդալ: 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը, 2011 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Վանիկ Սանթրյանի դերակատարումը մեծ է հայ լրագրության, նկարչության, գրականության զարգացման գործում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


venice-biennale-may-12
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: