ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
gyumri-may-28
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո
20.03.2017

Ս. թ. մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո:

Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները:

Նույն օրը, ժամը 13:00-ին հիշատակի արարողություն է նախատեսված Կոմիտասի անվան պանթեոնում` նրա շիրմի մոտ:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականին հունվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտաս իանվան պետական կոնսերվատորիան: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին` 20 տարեկանում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է Բեռլին: 1975 թ. կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ամբողջ Խորհրդային Միությունում: 1978 թ. մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին և ընդգրկվել այն չորս երգիչների կազմում, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնելու «ԼաՍկալաում»:

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը հանդես է եկել մի շարք համերգներով: «Լա Սկալայում» դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Ջ. Պուչինի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալայյի» թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր՝ գլխավոր դերերով հանդես գալու «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում։

Մեծանուն օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թվականի մարտի 23-ին, 65 տարեկանում:

«Երկար մնացել եմ և՛ Լոնդոնում, և՛ Միլանում և՛ Հռոմում, և՛ Բուենոս Այրեսում, բայց եթե ընտրեի՝ որտեղ ապրել, ապա միայն Երևանում»,-մի առիթով ասել է Գեղամ Գրիգորյանը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


papyan-march-31
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: