ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
komitas-kvartet
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ցուցահանդեսը
17.03.2017

Ս. թ. մարտի 17-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում /Երևան, Մոսկովյան 40/ կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 25-ը:
Այս ցուցահանդեսը պատմում է Լ. Ն. Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը: Բազմամյա տքնաջան աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր քաղում իր երկերի կերտման համար: Այդպես, գրողի կովկասյան տպավորությունները իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» և «Հաջի Մուրադ» պատմվածքներում: Տոլստոյի կյանքի և ստեղծագործության ժամանակաշրջանի մասին պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչև կյանքի վերջին տարին: Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան  Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, ով կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


papyan-march-31
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: