ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
apo-april-11
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մշակութային կանգառ». ՀԱՊ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում կբացվի «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդեսը
16.03.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է միջոցառումների շարք: Ս. թ. մարտի 18-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում կբացվի «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 18-ը: Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների հայ գեղանկարիչների ստեղծագործություններ` հայկական բնապատկերների, Հայաստանի գեղատեսիլ վայրերի թեմաներով:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


papyan-march-31
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: