ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կբացվի Սիրանուշ Բաղրամյանի «Լոյս ծագեա…» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
15.03.2017

Ս. թ. մարտի 18-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի «Լոյս ծագեա…» խորագրով գեղանկարչական աշխատանքների 12-րդ անհատական ցուցահանդեսը:

Սիրանուշ Բաղրամյանի արվեստն առանձնանում է ուրույն ոճով և ինքնատիպ գունամտածողությամբ: Նա տիրապետում է ջրաներկի, պաստելի, գուաշի, տուշի, ակրիլի տեխնիկաներին: Բժշկի մասնագիտությունը, թերևս, թույլ է տալիս ստեղծագործողին բացահայտել մարդու բազմաշերտ ներաշխարհը և այն վերարտադրել գույների միջոցով:
Սիրանուշ Բաղրամյանը ծնվել է 1953 թվականին, Երևանում: 1977 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 25 տարի աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ալերգոլոգ: 2000 թվականից զբաղվում է նկարչությամբ: 2003-2015 թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում. առաջին անհատական ցուցահանդեսը՝ ԱՄՆ դեսպանատանը: 2007 թվականին անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայի Մարսել և Էքսան-Պրովանս քաղաքներում: 2015 թվականին ստացել է Ժողովրդական վարպետի վկայական:
Սիրանուշ Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 2-ը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


opera-gala-july-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: