ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Չայկովսկի գալա» համերգային ծրագիրը` օպերայի բեմում
15.03.2017

Ս. թ. մարտի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Չայկովսկի գալա» համերգային ծրագիրը:

Դիրիժորական վահանակի մոտ կլինի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Առնոլդ Քոչարյանը (բարիտոն), Ինգա Կարապետյանցը (մեցցո-սոպրանո), Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Տատյանա Տրենոգինան (սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր):

Հայաստանում առաջին անգամ կկատարվի Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Մոսկվա» կանտատը. հեղինակն այն գրել է 1883 թվականին՝ Ալեքսանդր 3-րդի թագադրման արարողության համար: Տեքստի հեղինակն Ապոլլոն Մայկովն է:

Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն նաև Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի նախերգանքը, Իոաննայի մեներգը՝ «Օռլեանի կույսը» օպերայից, Խեղկատակների պարը՝ «Ձյունանուշիկը» օպերայից, «Վոյեվոդա» օպերայի նախերգանքը և այլ ստեղծագործություններ:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


projekt-7-june-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: