ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հանդիպում-քննարկում` Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպի շուրջ
17.02.2017

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: «Գրքի շուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքի երկրորդ` փետրվարյան հանդիպման համար ավելի հարմար օր դժվար թե գտնվեր։ Այս համատեքստում, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Գրքամոլ» ակումբը և «Լոֆթ» կենտրոնը փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին հրավիրում են բոլորին «Լոֆթ»` մասնակցելու հետաքրքիր քննարկման: Այս անգամ ընտրվել է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպը, որը պատմություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:
Վեպի քննարկումը առավել հետաքրքիր ու մասնագիտական կդարձնեն բանախոսները` պատմաբան Սուրեն Մանուկյանը, կինոգետ Սիրանուշ Գալստյանը, հոգեբան Արմինե Մանուկյանը, գրքի թարգմանիչ Ռուզան Ազիզյանը:
Քննարկումից հետո ամենաակտիվ 20 մասնակիցները նվեր կստանան Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» ժողովածուն: Օրվա խորհրդին համահունչ անակնկալներ են սպասվում նաև մյուս մասնակիցներին:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


toscka-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: