ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Պետական կոլեկտիվի կարգավիճակ ստանալուց հետո` «Արտ Սինեմա» անսամբլը հանդես կգա անդրանիկ համերգով
15.02.2017

Ս. թ. փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ /«Արտ Սինեմա» անսամբլի համերգը:
2017 թվականին պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլը ստեղծվել է 2010 թվականին` խմբի առաջին ջութակահար Աշոտ Խոյեցյանի մտահղացմամբ: Կարճ ժամանակի ընթացքում խումբն իր յուրօրինակ ստեղծագործություններով և առանձնահատուկ կատարումներով ճանաչում է ձեռք բերել Հայաստանում և արտերկրում:
Հայաստանում և տարածաշրջանում լինելով միակն իր ոճի մեջ` խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել. հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում և այլուր, իրականացրել է մի շարք ծրագրեր, ինչպես նաև մասնակցել` տարբեր կինոփառատոների («Ես եմ», «Ոսկե ծիրան» և այլն): «Արտ սինեմա» անսամբլն իր ստեղծման կարճ ժամանակահատվածում նվագացանկը համալրել է համաշխարհային և հայկական շուրջ150 ստեղծագործություններով` գրված կինոյի համար, որոնց բացառիկ մշակումներն ու փոխադրումները կատարել է Աշոտ Խոյեցյանը: Երաժշտախումբը հանդես է գալիս հետևյալ կազմով. Աշոտ Խոյեցյան /առաջին ջութակ/, Հայկ Վարդանյան /երկրորդ ջութակ/, Լևոն Առաքելյան /թավջութակ/, Կարեն Սարաֆյան /դաշնամուր/:
Ազդագիրը ներբեռնել այստեղ
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


heritaje-oct-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: