ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես է եկել Աշտարակի` Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում
14.02.2017

Ս. թ. փետրվարի 13-ին, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում, համերգ-դասախոսությամբ հանդես է եկել Աշտարակի՝ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Միջոցառումը նվիրված էր մեր ազգային նվագարանների պատմությանն ու անցած ուղուն: Աշտարակ քաղաքի հանրակրթական դպրոցների սաները ծանոթացել են քամանչայի, թառի, դուդուկի, սրինգի, շվիի և այլ փողային գործիքների հնչողությանն ու կատարողական հնարավորություններին: Համերգ-դասախոսությունը հետաքրքիր պատմություններով համեմված վարում էին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը և իրենք` երաժիշտ կատարողները: Նորայր Դավթյանի հրավերով արհեստավարժ երաժիշտների կողքին, հանպատրաստից ելույթ են ունեցել նաև Աշտարակի երաժշտական դպրոցի շնորհալի սաները:
Համերգին ներկա էին Արագածոտնի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը, Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ և այլոք:
Համերգի ավարտին, Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտներին` հետաքրքիր ելույթի համար: Դպրոցի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` իր նշանակությամբ ու գեղագիտական ազդեցությամբ աննախադեպ «Մշակութային կանգառ» ծրագրի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին և արդեն կայացել է 15 միջոցառում: Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


compozitor-fest-oct-6
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: