ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզ
18.05.2016

Ս. թ. մայիսի 17-ին, ՀՀ  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարար Հ. Պողսյանն այցելել է էջմիածին քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, հանդիպել աշխատակիցների հետ: Գրադարանի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը նախարարին ներկայացրել է հաստատության աշխատանքների ընթացքը, իրականացված և առաջիկա ծրագրերը։ Նա նաև փաստել է, որ 2015 թվականին գրադարանը հավատարմագրվել է և ստացել հանրային գրադարանի կարգավիճակ: ՀՀ մշակույթի նախարարաության աջակցությամբ գրադարանը վերազինվել է մասնագիտական կահույքով, տեխնիկայով, համալրվել նոր գրականությամբ և ապահովվել՝ ինտերնետ կապով: Անդրադառնալով առկա խնդիրներին նախարար Հ. Պողոսյանը նշել է, որ նախարարությունը մշտապես կաջակցի գրադարանը մանկապատանեկան և մասնագիտական գրականությամբ համալրելու ծրագրերին: Էջմիածնում նախարարն այցելել է նաև «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոց որտեղ շրջել և զրուցել է դպրոցի մանկավարժների, սաների և կենտրոնի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ: Հ. Պողոսյանը բարձր է գնահատել կրթամշակութային այս հաստատությունում կյանքի կոչված ծրագրերը  և կարևորել ապագա նախագծերի արդյունավետ իրականցումը:

Նշենք, որ ս. թ. մայիսի 14-21-ը՝ «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը: 2016 թվականին սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ՝ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն): Սիմպոզիումին մասնակցում են նաև, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը: Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը: «Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2016-ի» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա՝ ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում: Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար:

Անյուհետև, նախարար Հ. Պողոսյանն այցելել է Բաղրամյան գյուղի «Լևոն Գալչյանի արվեստի կենտրոն», ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել կենտրոնի հիմնադիրներ Ռուբեն և Մարիետ Գալչյանների, ինչպես նաև գեղարվեստական տնօրեն Միքայել Մկրտչյանի հետ: Վերջինս, խոսելով կենտրոնի գործունեության մասին, տեղեկացրել է, որ գործնական և տեսական պարապմունքների համադրմամբ, մշակութային այս հաստատությունում ուսուցանվում են նկարչություն, քանդակ, մետաղագործություն, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, արծաթագործություն, դասավանդվում է նաև համաշխարհային արվեստի պատմություն։ Կենտրոնում ուսուցումն իրականացվում է անվճար հիմունքներով: «Լևոն Գալչյան արվեստի կենտրոնի» նպատակը տեղի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելն է և արվեստագետ-արհեստագործներին միավորող, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների մշակման և իրականացման  կենտրոն դառնալը։ Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հորդորել ներկայացնել առաջարկություններ նոր նախագծերի վերաբերյալ:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:   

   

 

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: